Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Հանրապետության տարածքում`
Մարտի 27-31-ը շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։ Մարտի 27-ին Սյունիքում և առանձին լեռնային շրջաններում տեղումները կլինեն զգալի, ուղեկցվելով ցածր հորիզոնական տեսանելիությամբ։ Մարտի 26-ի ցերեկը, 30-31-ն առանձին վայրերում հնարավոր է նաև ամպրոպ։
Քամին`հարավարևմտյան` 2-5 մ/վ, մարտի 27-30-ն առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 13-17 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մարտի 27-28-ի ցերեկն աստիճանաբար կնվազի՝ 2-4 աստիճանով։

Երևան քաղաքում`
Մարտի 27-31-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Մարտի 30-31-ը հնարավոր է նաև ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 12-15 մ/վ արագությամբ։

Երևան քաղաքի մարտի 27-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 23.5°C (2018թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -6.5°C (1982թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 7.7°C
