Փետրվարի 28-ից ի վեր Հայաստան վերադառնալու աջակցության խնդրանքով Իսրայելում ՀՀ դեսպանություն դիմել է 10 քաղաքացի | Region

Փետրվարի 28-ից ի վեր Հայաստան վերադառնալու աջակցության խնդրանքով Իսրայելում ՀՀ դեսպանություն դիմել է 10 քաղաքացի

Մարտ 26,2026 16:18

Մարտի 25-ին Իսրայելում ՀՀ դեսպանության կազմակերպած հատուկ ավտոբուսային չվերթով 8 քաղաքացի տեղափոխվել է Եգիպտոսի Շարմ էլ Շեյխ քաղաք՝ այնտեղից օդային ուղիղ չվերթով Երևան մեկնելու համար:

ՀՀ 2 քաղաքացին մտադրություն է հայտնել Հայաստան վերադառնալ իրենց պայմանագրային պարտավորություններն ավարտելուց հետո:

Իսրայել-Եգիպտոս սահմանային Տաբայի անցակետում ՀՀ քաղաքացիներին դիմավորել են Եգիպտոսում ՀՀ դեսպանը և հյուպատոսը, նրանց ուղեկցել Շարմ Էլ-Շեյխի միջազգային օդակայան՝ ցուցաբերելով անհրաժեշտ աջակցություն: Քաղաքացիները մարտի 26-ի առավոտյան Շարմ Էլ-Շեյխ-Երևան չվերթով մեկնել են Հայաստան։

Նորություններ