Ինչպե՞ս տարբերել փաստը կեղծիքից․ ապատեղեկատվության ազդեցությունը Շիրակի մարզի համայնքներում | Region

Ինչպե՞ս տարբերել փաստը կեղծիքից․ ապատեղեկատվության ազդեցությունը Շիրակի մարզի համայնքներում

Մարտ 26,2026 18:00

Հայաստանում ապատեղեկատվության հոսքը վերջին շրջանում կտրուկ աճել է՝ առավելապես անվտանգության, սահմանների կայունության, ինչպես նաև քաղաքական և տնտեսական թեմաների շուրջ։

Սահմանային և հեռավոր համայնքների բնակիչներն առավել խոցելի են, քանի որ հաճախ ենթարկվում են կեղծ և մոլորեցնող պատմությունների ազդեցությանը՝ չունենալով գործիքներ տեղեկատվության արժանահավատությունը ստուգելու համար։

Նախընտրական ժամանակահատվածներում ապատեղեկատվության հոսքն ավելի է ակտիվանում։ Այն հաճախ օգտագործվում է որպես ազդեցության գործիք՝ ձևավորելու հանրային տրամադրություններ։

Տեղեկատվության այս հոսքում յուրաքանչյուր օգտատեր դառնում է ոչ միայն սպառող, այլ նաև տարածող։ Ապատեղեկատվությունը կարող է ազդել ոչ միայն մարդկանց տրամադրությունների, այլև որոշումների վրա՝ սկսած ընտրություններից մինչև քաղաքական դիրքորոշումներ։

Regions TV-ն թեմայի շուրջ հարցումներ է իրականացնում Շիրակի մարզի բոլոր համայնքներում՝ Գյումրիում, Անիում, Աշոցքում, Ախուրյանում, Ամասիայում և Արթիկում։ Այնուհետ կներկայացվեն ամփոփ տեսանյութեր՝ փորձագիտական վերլուծություններով։

Շարքի առաջին հարցումներն անցկացվել են Անի համայնքի բնակավայրերում։

 

Նորություններ