Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, կա 3 ձերբակալված․ ՔԿ
Մարտ 29,2026 21:25
Այսօր Երևանի Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը):
Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։ Նշվում է, որ այս պահին 3 անձ ձերբակալվել է:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Ծաղկազարդին նվիրված պատարագին Նիկոլ Փաշինյանը այցելել էր Սուրբ Աննա եկեղեցի, որտեղ քաղաքացիներից մեկը փորձեց մոտենալ վարչապետին, սակայն անվտանգության աշխատակիցները թույլ չտվեցին և իրարանցում առաջացավ:
Քաղաքացին, արձագանքելով ՊՊԾ աշխատակցին, նշել էր, որ «ըտենց չնայես ինձ»:
