Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Մարտ 31,2026 08:30
Հանրապետության տարածքում`
Մարտի 31-ին, ապրիլի 2-ի ցերեկը, 3-4-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում գիշերը՝ ձյան, ցերեկը՝ թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։ Ապրիլի 1-ին, 2-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Օդի ջերմաստիճանն ապրիլի 1-3-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։

Երևան քաղաքում`
Մարտի 31-ին, ապրիլի 2-4-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Ապրիլի 1-ին, 2-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Երևան քաղաքի մարտի 31-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 25.8°C (1970թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -7.4°C (1956թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 9.4°C
