Գյումրիում երեկոյան տուն հասնելը՝ փորձություն․ ինչպե՞ս կարգավորել տրանսպորտի աշխատանքը
Մարտ 30,2026 17:00
Գյումրիում աշխատանքային ժամի ավարտից հետո շատերի համար լուրջ խնդիրներ և անհարմարություններ են ստեղծվում։ Ըստ քաղաքացիների՝ որոշ երթուղիներ սպասարկող տրանսպորտային միջոցներ գծից դուրս են գալիս, և մարդիկ ստիպված են տուն հասնել կամ ոտքով կամ տաքսիով։
Գյումրու համայնքապետարանից Regions TV-ին հայտնեցին, որ երթուղայիններն աշխատում են մինչև ժ․21:30-ը, սակայն միկրոավտոբուսների քանակը մոտ 50%-ով նվազում է ուղևորների սակավության պատճառով։
Երեկոյան ժամերին տաքսիները դառնում են անհրաժեշտություն, և քաղաքացին ստիպված է վճարել մի քանի անգամ ավելի շատ։
Մանրամասները՝ տեսանյութում։
