«Ուժեղ Հայաստան-ը երկու ուժերի հետ դաշինքի ստեղծման վերաբերյալ հուշագիր է ստորագրել | Region

«Ուժեղ Հայաստան-ը երկու ուժերի հետ դաշինքի ստեղծման վերաբերյալ հուշագիր է ստորագրել

Մարտ 31,2026 13:47

Այսօր «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը դաշինքի ստեղծման վերաբերյալ հուշագիր է ստորագրել «Նոր դարաշրջան» կուսակցության նախագահ  Հարություն Հարությունյանի և «Միավորված հայեր» կուսակցության պատվավոր նախագահ, լիազոր ներկայացուցիչ Նաիրի Սարգսյանի հետ։

Ձևավորվող դաշինքի գաղափարական հիմքը, ինչպես հայտարարում են դաշինքի անդամները, համահունչ է Սամվել Կարապետյանի կողմից առաջ քաշված ազգային-պետական և արժեքային մոտեցումներին, կողմերը պատրաստակամություն են հայտնում համախմբվել այդ գաղափարական հենքի շուրջ։

Այս ուժերը ընտրություններին կմասնակցեն միասնական քաղաքական դաշինքով՝ «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ»։

Նարեկ Կարապետյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է․«Մեր կողմից որոշում է կայացվել նոր ուժերի հետ կազմել դաշինք, հրավիրել նոր ուժերի, քանի որ դրանք կստեղծեն նոր քաղաքական համակարգ Հայաստանում, որը կփոխի մեր երկրի ուղին դեպի զարգացում։

Կարապետյանն ասել է, որ բանակցություններ են եղել նաև արտախորհրդարանական շատ ուժերի հետ․«Բայց մեր պատկերացրած ձևաչափը քաղաքական համակարգի որոշակի տրանսֆորմացիան է՝ փոփոխություններ, նոր աաջարկներ Հայաստանի քաղաքական համակարգին»։

Նորություններ