Սուրբ Աննա եկեղեցում միջադեպի գործով երկուսն ազատ են արձակվել | Region

Սուրբ Աննա եկեղեցում միջադեպի գործով երկուսն ազատ են արձակվել

Մարտ 31,2026 16:30

Սուրբ Աննա եկեղեցում միջադեպի գործով Միքայել Մինասյանը, որը կիրակի օրն էր ձերբակալվել,  ազատ է արձակվել: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկրից չբացակայելու մասին ստորագրությունը և գրավ:

Եկեղեցում տեղի ունեցած միջադեպի գործով երկվորյալ եղբայրներից մյուսին՝ Դավիթ Մինասյանին երկու ամսով կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ Նրա փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը հայտնել է, որ Դավիթին քննչականից արդեն տարել են դատարան:

Միքայել Մինասյանի փաստաբան Վարդուհի Էլբակյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ եկեղեցում տղաների կողմից ոչ մի հարված չի եղել, կադրերում երևացողը անգամ հարվածի փորձ էլ չէ եղել։

Դավիթ և Միքայել Մինասյաններին մեղադրանք է առաջադրել խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու հոդվածներով:

3 մեղադրյալը՝ Գևորգ Գևորգյանը ևս ազատ է արձակվել, խափանման միջոց է ընտրվել 5 մլն դրամ գրավը:

Գևորգյանը մեղադրվում է խուլիգանությունը կազմակերպելու և պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը կազմակերպելու հոդվածներով:

Հիշեցնենք, որ կիրակի օրը սուրբ Աննա եկեղեցում պատարագին մասնակցում է վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անվտանգության աշխատակիցների և այլ   պաշտոնյաների հետ։ Երբ Փաշինյանը փորձում էր դուրս գալ եկեղեցուց անվտանգության աշխատակիցները ճանապարհ էին բացում նրա համար, եկեղեցում պատարագի մասնակցողների միջից մի երիտասարդ վրդովվեց՝ հորդորելով չհրել իրեն, ասաց, որ ուզում է իր տեղում կանգնած մնալ: Ապա երիտասարդը դիմել է Փաշինյանին՝ «Տենց չնայես ինձ», ինչից հետո ձեռքը բարձրացրել է, փորձել հարվածել:

Նորություններ