Ալեքսանդրա Գրիգորյանը՝ Եվրոպայի լավագույն ծանրորդուհու մրցանակի հավակնորդ. AIPS Europe | Region

Ալեքսանդրա Գրիգորյանը՝ Եվրոպայի լավագույն ծանրորդուհու մրցանակի հավակնորդ. AIPS Europe

Մարտ 31,2026 21:05

Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Ալեքսանդրա Գրիգորյանը հավակնում է 2025թ․ Եվրոպայի լավագույն ծանրորդուհու մրցանակին AIPS Europe-ի վարկածով: Այս մասին հաղորդում է ծանրամարտի եվրոպական ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Թեկնածուներն անցած տարի լավագույն արդյունքները ցուցադրած 10 ծանրորդուհիներն են:

Դափնեկիրը հայտնի կդառնա Վրաստանի Բաթումի քաղաքում ապրիլի 19-26-ն անցակվցելիք Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ։

Ալեքսանդրա Գրիգորյանը 2025 թ. Եվրոպայի փոխչեմպիոն է, Եվրոպայի երիտասարդների չեմպիոն, աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր, 2025 թ.-ին ճանաչվել է Եվրոպայի լավագույն երիտասարդ ծանրորդ:

Նորություններ