Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում | Region

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Ապրիլ 03,2026 08:30

Հանրապետության տարածքում`

Ապրիլի  5-ին, 6-ի և 7-ի ցերեկն առանձին շրջաններում, 3-ի գիշերը, 4-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։ Ապրիլի 3-ի ցերեկը, 6-ի և 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, ապրիլի 3-5-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 3-ին կբարձրանա ևս 2-3 աստիճանով։

Հհ 02.04

Երևան քաղաքում`

Ապրիլի  3-ի գիշերը, 4-ին, 7-ի երեկոյան ժամերին սպասվում է անձրև։ Ապրիլի 3-ի ցերեկը, 5-6-ը, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Երևան 02.04

Երևան քաղաքի ապրիլի 3-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան՝    27°C (1955թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան՝       -3°C (1982թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան՝    10.4°C

Նորություններ