Սպարտակ Ղուկասյանի խափանման միջոց կալանքը փոխվել է տնային կալանքով | Region

Սպարտակ Ղուկասյանի խափանման միջոց կալանքը փոխվել է տնային կալանքով

Ապրիլ 03,2026 10:59

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի խափանման միջոց կալանքը փոխվել է տնային կալանքով։

 2025-ի սեպտեմբերին,  ըստ Քննչական կոմիտեի, Սպարտակ Ղուկասյանի նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով (շորթումը՝ հարկադրանքի այլ եղանակով)։  Ղուկասյանի նկատմամբ ընտրվել էր խափանման միջոց տնային կալանքը, որը հետագայում փոխվեց։ Նոյեմբերին Հակակոռուպցիոն դատարանում հոր՝ Վարդան Ղուկասյանի նիստից հետո դահլիճում հայհոյելու համար, Սպարտակ Ղուկասյանին նոր մեղադրանք առաջադրվեց՝ հաղորդակցման կամ տեղեկատվական տեխնոլոգիաներն օգտագործելով խուլիգանություն կատարելու հոդվածի հատկանիշներով։ Այս մեղադրանքով նրա նկատմամբ կիրառվեց խափանման միջոց կալանքը։

Այս տարվա փետրվարին Սպարտակ Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջադրվել, ըստ որի՝ Ղուկասյանը խմբի կազմում կազմակերպել և ղեկավարել է պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով պաշտոնատար անձի գույքի վնասում և ոչնչացում և նույն նպատակով պաշտոնատար անձի նկատմամբ բռնության գործադրում,  նաև՝ կազմակերպել և ղեկավարել է հասարակական անվտանգությանը սպառնացող զանգվածային անկարգություններ, որոնք զուգորդվել են բռնության գործադրմամբ, գույք ոչնչացնելով և վնասելով։

Նորություններ