18-ամյա Դավիթ Մինասյանը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել է Աբովյան ՔԿՀ․ փաստաբան | Region

18-ամյա Դավիթ Մինասյանը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել է Աբովյան ՔԿՀ․ փաստաբան

Ապրիլ 03,2026 12:20

18-ամյա Դավիթ Մինասյանը, որը 2 ամսով կալանավորվել է, «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից  տեղափոխվել է Աբովյան ՔԿՀ։ Այս մասին սոցիալական ցանցում հայտնել է փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը:

«Հիմա էլ հիվանդանոցի փոխարեն Դավիթին տեղափոխում են Աբովյան ՔԿՀ …էրեխուն քարկտիկ են սարքել»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբանը:

Հիշեցնենք, որ անցած կիրակի Ծաղկազարդի տոնին Սուրբ Աննա եկեղեցում պատարագի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ դուրս էր գալիս եկեղեցուց, Դավիթը ձեռքը բարձրացրել է, ըստ իրավապահների, փորձել է հարվածել։ Այս միջադեպից հետո  Դավիթին մեղադրանք է առաջադրվել խուլիգանության և պաշտոնատար անձի քաղաքական գործունեությանը խոչընդոտելու նպատակով նրա նկատմամբ բռնություն գործադրելու, եղբայրը՝ Միքայելը՝ աջակցելու, իսկ հասարակական գործիչ Գևորգ Գևորգյանը՝ այս ամենը կազմակերպելու համար: Մեղադրանքը հաստատվելու դեպքում նրանց սպառնում է 2-5 տարվա ազատազրկում:

Դավիթի փաստաբանները դիմել են Առողջապահության նախարարություն, Քրեակատարողական ծառայություն՝ նշելով, որ  Դավիթն ունի այնպիսի հիվանդություն, որն անհամատեղելի է բանտում պահելու համար:

Առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Դավիթը գտնվում է բժիշկների հսկողության տակ:

Նորություններ