Ելնելով Դավիթի առողջական վիճակից, որոշում է կայացվել վերջինիս հոսպիտալացնել․ փաստաբան | Region

Ելնելով Դավիթի առողջական վիճակից, որոշում է կայացվել վերջինիս հոսպիտալացնել․ փաստաբան

Ապրիլ 03,2026 16:16

Փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Այս պահին, ելնելով Դավիթի առողջական վիճակից, որոշում է կայացվել վերջինիս հոսպիտալացնել: Իրականացվում են հետազոտություններ, լրացուցիչ տեղեկություններ ավելի ուշ»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ այսօր 18-ամյա Դավիթին տեղափոխել էին Նարիր ԲԿ։

Լրագրողների հետ զրույցում փաստաբանն ասել է, որ Դավիթի մոտ վիճակը դեռևս ձերբակալման պահից է սկսվել վատանալ. «Մենք դեռևս ձերբակալման ժամանակ տեղեկացանք, որ պահման վայր էր հրավիրվել շտապ բուժօգնություն։ Դրանից հետո իր վիճակը վատթարացել էր, երբ գտնվում էր «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում։

Երեկ պաշտպան Վարդուհի Էլբակյանն էր այցելել, որոշակի գանգատներ էր ունեցել, դրա հետ կապված գիշերը մենք նորից իրեն այցելեցինք, նորից զգացինք, որ լավ չի, ինքնազգացողությունը վատթարացել էր՝ գլխացավեր, շնչահեղձություն և այլն։

Այսօր առավոտյան տեղեկանում ենք, որ տեղափոխել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ։ Մենք այնտեղ իրեն չենք հասցրել տեսնել, որովհետև երբ հասանք «Աբովյան» քրեակատարողական, արդեն տեսանք, որ բժիշկները վազում են, վիճակը վատացել էր։ Ասացին, որ ուշագնացություն է շնչահեղձություն է եղել։ Արդեն Դավիթին տեսել ենք «Աբովյան» բժշկական կենտրոնում, որտեղ տեղափոխվեց շտապ բուժօգնությամբ։ Իսկ «Աբովյան» բժշկական կենտրոնում բժշկական փաստաթղթերը նայելուց հետո որոշում կայացվեց տեղափոխել «Նաիրի» բժշկական կենտրոն, իր ինքնազգացողությունը և վիճակը, բնականաբար, լավ չէր։ Այն, ինչ որ ես եմ տեսել դեռ երեկվանից այդ իր գլխացավերը, շնչահեղձությունը, եղունգները կապտած էր, սառը քրտինք և այլն։ Դա ես եմ տեսել»։

Նորություններ