Խորհրդակցություններ՝ Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գերատեսչությունների միջև | Region

Խորհրդակցություններ՝ Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գերատեսչությունների միջև

Ապրիլ 03,2026 17:25

Ապրիլի 2-ին Մոսկվայում Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև կայացել են խորհրդակցություններ՝ աֆրիկյան ուղղությամբ երկու երկրների արտաքին քաղաքական առկա օրակարգի շուրջ: Հանդիպումը վարել են ՀՀ ԱԳ նախարարության Միջին Արևելքի և Աֆրիկայի վարչության պետի պաշտոնակատար Լևոն Պետրոսյանը և ՌԴ ԱԳ նախարարության  Աֆրիկայի հետ գործընկերության վարչության  պետ Տատյանա Դովգալենկոն: Այս մասին տեղեկացնում են ԱԳՆ-ից:

Զրուցակիցները քննարկել են աֆրիկյան պետությունների, Աֆրիկյան միության և տարածաշրջանային այլ կառույցների հետ փոխգործակցության զարգացման հեռանկարները, աֆրիկյան երկրների հետ առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնումն ու հումանիտար փոխգործակցության խորացումը, ինչպես նաև Աֆրիկայում տիրող իրավիճակը և անվտանգային խնդիրները։

Նորություններ