Քաղաքացին ընկել է Քանաքեռ ՀԷԿ–ը, իսկ ընկերը նետվել է օգնելու նպատակով. մանրամասներ | Region

Քաղաքացին ընկել է Քանաքեռ ՀԷԿ–ը, իսկ ընկերը նետվել է օգնելու նպատակով. մանրամասներ

Ապրիլ 04,2026 11:12

Ապրիլի 4-ին՝ ժամը 05։49-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ընկել է Երևանի ջրամբարներից մեկը, իսկ ընկերը նետվել է օգնելու նպատակով․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական խմբեր, ԵՓ վարչության հրշեջ-փրկարարական մեկ մարտական հաշվարկ, հատուկ ջրափրկարարական ջոկատի ծառայողներ, ոստիկաններ։

Ջրասուզակը ջրամբարում հայտնաբերել և դուրս է բերել ջրահեղձ եղած երկու քաղաքացիների մարմինները։

Նորություններ