«Գնա, որ գնան». ՀՀԿ-ն այս կարգախոսով կոչ է անում բոլորին գնալ ընտրությունների | Region

«Գնա, որ գնան». ՀՀԿ-ն այս կարգախոսով կոչ է անում բոլորին գնալ ընտրությունների

Ապրիլ 04,2026 13:47

Հանրապետական կուսակցության գործունեությունը այս համագումարից սկսած՝ մինչև հունիսի 7-ը, ուղղված է լինելու համապետական այդ ընտրություններին մեր հայրենակիցների մասնակցության խթանմանը՝ «Գնա, որ գնան» կարգախոսի ներքո՝ տարաբնույթ ակցիաներով, քարոզչությամբ, տեղեկատվական արշավներով, բնակիչների հետ հանդիպումներով, ՀՀԿ 18-րդ համագումարին հայտարարեց ՀՀ 3-րդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Մենք կօգտագործենք ամեն հնարավորություն՝ համոզելու մեր քաղաքացիներին գնալ ընտրատեղամասեր և ընտրել այնպիսի ուժերի, որոնք վերջ կտան Հայաստանի այսօրվա նվաստացմանը, վերջ կտան այս դավադիր, աղետաբեր ռեժիմին»,- ասաց նախագահ Սարգսյանը։

Նա նշեց՝ կյանքով և պայքարով կոփված իրենց էգոն երբեք չի´վերածվել և չի´ վերածվելու էգոիզմի։

«Դա անթույլատրելի է»,- հավելեց ՀՀ 3-րդ նախագահը։

Նորություններ