Երկու կուսակցություն հայտարարել են ընտրություններում «Ուժեղ Հայաստանին» սատարելու մասին, ՀՀԿ-ն ո՞ւմ կսատարի, Ս․Սարգսյանը հորդորել է սպասել
Այսօր մի քանի կուսակցություններ հայտարարել են, որ չեն մասնակցելու խորհրդարականան ընտրություններին, նաև նշել են, թե ում են սատարելու։
Այսպես՝ Ազատություն» կուսակցության հանրապետական վարչության ընդլայնված նիստում որոշում է կայացվել, որ 2026 թվականի Ազգային Ժողովի ընտրություններում սատարելու են «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» քաղաքական ուժին: Այս մասին Ֆեյսբուքում հայտնել է կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը։
«Կայունություն» կուսակցությունը ևս չի մասնակցելու ընտրություններին։ Այս կուսկացությունն այսօր հայտարարել է․«Ինքնուրույն գնալ համապետական ընտրություններին, նշանակում է` ջուր լցնել իշխանության ջրաղացին»։ Կուսակցությունը հայտարարել է, որ սատարելու է գործարար Սամվել Կարապետյանի ուժին․«Իրատեսորեն գնահատելով իրավիճակը, ելնելով ընդհանուր գաղափարների և մոտեցումների նույնությունից, ինչպես և ընտրողների ձայները չփոշիացնելու նկատառումից, Միասնություն կուսակցություն իր աջակցությունն ու սատարումն հայտնում «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը իր ընտրապայքարում»։
ՀՀԿ նախագահ, ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հաստատեց՝ ՀՀԿ-ն չի մասնակցելու ընտրություններին։ Թե ո՞ր ուժին է սատարելու ՀՀԿ-ն, Սամվել Կարապետյանի՞ն, թե՞ Արման Թաթոյանին՝ նախագահ Սարգսյանը հորդորեց սպասել։ Սերժ Սարգսյաննն ասաց, որ ՀՀԿ-ն աջակցում է բոլոր ընդդիմադիր ուժերին։
