«Կրոկուս Սիթի Հոլլում» տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 93-ի. ՌԴ ՔԿ
Մարտ 23,2024 12:43
Ռուսաստանի Քննչական կոմիտեից հայտնել են, որ «Կրոկուս Սիթի Հոլլում» տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 93-ի:
Նշվում է, որ նրանց թիվը կարող է ավելանալ:
ՔԿ-ի տվյալով՝ համերգասրահի տարածքի զննության նախնական արդյունքները վկայում են, որ ահաբեկիչները հարձակման ժամանակ օգտագործել են ավտոմատ զենք, որը նրանց թողած զինամթերքի հետ միասին հայտնաբերվել և առգրավվել է քննիչների կողմից:
«Պարզվել է նաև, որ ահաբեկիչները դյուրավառ հեղուկ են օգտագործել համերգային դահլիճի շինությունները հրկիզելու համար, որտեղ գտնվել է հանդիսատեսը»,- նշել են ՔԿ-ում:
Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
