«Իրենց թվում է, որ եթե դաշինքի մեջ չօգտագործեն Սամվել Կարապետյան անունը, դրանից ինչ-որ բան է փոխվելու»․Վարդևանյանը ՔՊ-ի ներկայացրած նախագծի մասին | Region

«Իրենց թվում է, որ եթե դաշինքի մեջ չօգտագործեն Սամվել Կարապետյան անունը, դրանից ինչ-որ բան է փոխվելու»․Վարդևանյանը ՔՊ-ի ներկայացրած նախագծի մասին

Ապրիլ 07,2026 14:06

«Այն, որ Սամվել Կարապետյան անձնանունը չի կարող օգտագործվել դաշինքի անվանման մեջ, սա իշխանության ամենամեծ վախի դրսևորումն է»,-այս մասին այսօր ԱԺ դիմաց բողոքի ցույցի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արամ Վարդևանյանը։

Այսօր Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստ է հրավիրել, օրակարգում է նաեւ ՔՊ-ի ներկայացրած Ընտրական օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու նախագիծը։ Ըստ այդ նախագծի՝ առաջարկվում է սահմանել, որ կուսակցությունների դաշինքի անվանումը չի կարող պարունակել անձնանուն, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների անուններ կամ դրանց շփոթելու աստիճան նման անվանումներ կամ դրանց հոլովաձեւեր։ Առաջարկվում է սահմանել, որ կուսակցությունների դաշինքի անվանումը չի կարող պարունակել վիրավորական կամ զրպարտչական բնույթի բառեր կամ այլ արտահայտություններ։Նախագծով նաև առաջարկվում է քվեարկության նկատմամբ վերահսկողության արգելքի համար նախատեսվող գործիքակազմը լավարկել։

Իշխանական պատգամավորները նախագծի հրատապության, այսինքն, ընտրություններից երկու ամիս առաջ նման փոփոխություն նախաձեռնելու մասին խորհրդարանում հայտարարեցին՝ հունիսի 7-ին նախատեսված են ԱԺ հերթական ընտրություններ և նախքան այդ ընտրությունները պետք են ընտրությունների կազմակերպման վերաբերյալ արդյունավետ մեխանիզմներ նախատեսել։

Ընդդիմությունը կարծում է, որ սա ուղղված է գործարար Սամվել Կարապետյանի քաղաքական ուժի դեմ, որի անվանումն է «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ»։

Վարդևանյանը լրագրողների հետ զրույցում նկատեց՝ մարտի 31-ին արդեն իրավական աումով փաստ էր, որ «Ուժեղ Հայաստան» դաշիքնը մասնակցում է ընտրություններին «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» անվանման արձանագրումով։

Նրա կարծիքով՝ իշխանությունների այդ նախաձեռնությունը նախադեպը չունեցող ապօրինություն է։

«Չեմ պատկերացնում եվրոպական երկիր, որտեղ ԿԸՀ ժամեր առաջ ներկայացվի ընտրական օրենսգրքի նման սուբստանտիվ փոփոխություն, այիսնքն՝ հիմանարար բովանդակային, որովհետև Վենետկի հանձնաժողովը արգելում է նամն բան։ ՀՀ իշխանություններն ամեն օր խոսում են եվրոպական արժեքներից, կիլոմետրերով հեռանում են այդ արժեքներից։ Սա ընտրական հմաակարգի հավասարության խաթարում է, քանի որ ինչ է թե իրենք այս պահին ունեն նման վարչական լծակներ, բանեցնում են դա ու միջամտում ընտրական գործընթացին»,-ասաց Վարդևանյանը։ Նա խնդրահարույց է համարում նաև այն, որ նախագծով սահմանվում է, որ որ այն ուժի մեջ է մտնում ընդունվելուց անմիջապես հետո։

Թե ի՞նչ իրավական խնդիրների առաջ կկանգնի կուսակցությունը, կարո՞ղ են փոխել անվանումը, այս հարցին ի պատասխան փաստաբանն ասաց․«Թող լինեն համապատասխան իրավական ռեժիմները․․․ այս ամենի դեմ ամենականխարգելող միջոցը ժողովրդի վստահութունն ու ձայն է։ Դրա ազդակները կան, և այդ ազդակներին ի պատասպխան է, որ նման օրով նման աբսուրդ օրենսդրական նախաձեռնություն են բերել, որովհետեև իրենց թվում է, որ եթե դաշինքի մեջ չօգտագործեն Սամվել Կարապետյան՝ դրանից ինչ-որ բան է փոխվելու»։

Լրագրողի հարցին՝ եթե բան չի փոխվելու, ապա այս ամենն ի՞նչի համար է, Վարդևանյանը պատասխանեց․«Մենք ունենք ընտրական օրենսդրության սկզբունքներ՝ հավասարության սկզբունքն է, դա ենթադրում է, որ չի կարելի անել ապօրինություն։ Ապօրինությունն անում են, դրա վերաբերյալ գնահատականը տալիս ենք։ Պատկերացրեք , հանրությանն արդեն նման ձևով տեղեկատվությունը հասու է դարձել, ո՞նց կարելի է միջամտել ժողովրդի իշխանության, ընտրողի իրավունքների իրացման գործընթացին։ Իշխանությունները դա էլ են անում»։

Եթե անգամ քվեարթերթիկի վրա չլինի Սամվել Կարապետյանի անունը, դա ինչ խնդիր կարող է առաջացնել, շփոթմո՞ւնք, մարդիկ չե՞ն իմանա, որ «Ուժեղ Հայաստանը» Սամվել Կարապետյանն է առաջնորդում, այս հարցին ի պատասխան տվյալ կուսակցության անդամ Գոհար Մելոյանն էլ պատասխանեց․«Քանի որ մենք նոր քաղաքական ուժ ենք, բնականաբար, հանրաին ճանաչելիության խնդիր կա։ Իրենց համար նպատակահարմար է Սամվել Կարապետյանի անունը քվեաթերթիկներից հեռացնելը։ Բայց իրենք հաշվարկների խնդիր ունեն։ «Ուժեղ Հայաստանը» բարձր ճանաչելիություն ունի։ Այս հապճեպ գործողությունները հստակ պատճառ ունեն»։

 

 

Նորություններ