Այդ մակարդակի ակումբ չեմ գնա․ Սպերցյանը հայտարարել է, թե որ դեպքում կհեռանա Կրասնոդարից
Հայաստանի ազգային հավաքականի և Ռուսական «Կրասնոդարի» ավագ ու կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը հայտարարել է, որ մտադիր չէ կարիերան շարունակել իսպանական «Էլչեի» մակարդակի ակումբներում։
««Կրասնոդարից» պայմանական «Էլչե» չեմ գնա: Ինչո՞ւ հեռանալ. զուտ ուժերս փորձելո՞ւ համար: Հիմա դրա ժամանակը չէ: Եթե իրապես թոփ ակումբի տարբերակ լինի, ապա՝ այո»,- նշել է հայ կիսապաշտպանը Corner Football Armenia յութուբյան ալիքին տված հարցազրույցում:
Հայ կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը ներկայումս գնահատվում է 25 միլիոն եվրո: Սպերցյանը «ցուլերի» հետ ունի գործող երկարաժամկետ աշխատանքային պայմանագիր, որն ուժի մեջ է մինչև 2029 թվականի կեսերը:
Ընթացիկ մրցաշրջանում Էդուարդն արդեն հասցրել է մասնակցել 31 հանդիպման՝ դրսևորելով տպավորիչ արդյունավետություն. կիսապաշտպանն իր ակտիվում գրանցել է 12 խփված գնդակ և 15 արդյունավետ փոխանցում:
