Հայաստանը ողջունում է բոլոր ռազմական գործողությունները դադարեցնելու ԱՄՆ-ի և Իրանի կարևոր որոշումը. Փաշինյան
Հայաստանը ողջունում է բոլոր ռազմական գործողությունները դադարեցնելու ԱՄՆ-ի և Իրանի կարևոր որոշումը: Այս մասին գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը X-ում։
«Մենք նաև բարձր ենք գնահատում միջնորդական ջանքերը, այդ թվում Պակիստանի, և հաստատապես հավատում ենք, որ դիվանագիտությունը պետք է գերակշռի բոլոր չլուծված հարցերի լուծման և Մերձավոր Արևելքում խաղաղության պահպանման համար»։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանի ռմբակոծությունները երկու շաբաթով դադարեցնելու համաձայնության մասին։
Թրամփի խոսքով երկու շաբաթվա ընթացքում Վաշինգտոնն ու Թեհրանը կպատրաստեն համաձայնագրի վերջնական տարբերակը և խոստացել է, որ հակամարտության լուծումը մոտ է։
Armenia welcomes the crucial decision between US & Iran to cease all hostilities.
— Nikol Pashinyan (@NikolPashinyan) April 8, 2026
We also commend the mediation efforts, including those of Pakistan & firmly believe that diplomacy should prevail to resolve all outstanding issues & preserve peace in the Middle East.
