Ղազախստանի ԱԳ նախարար Երմեկ Կոշերբաևը կայցելի Հայաստան | Region

Ղազախստանի ԱԳ նախարար Երմեկ Կոշերբաևը կայցելի Հայաստան

Ապրիլ 08,2026 16:30
Ապրիլի 8-9-ը պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Ղազախստանի Հանրապետության ԱԳ նախարար Երմեկ Կոշերբաևը: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Պատվիրակության կազմում է նաև Ղազախստանի տրանսպորտի նախարար Նուրլան Սաուրանբաևը:
Ապրիլի 9-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա ԱԳ նախարարների առանձնազրույց, որին կհաջորդի ընդլայնված կազմով հանդիպում։

Նորություններ