Լոռիում բախվել են երկաթով բարձված «DAF» բեռնատարն ու «ՎԱԶ 21014»-ը. կա երկու զոհ | Region

Լոռիում բախվել են երկաթով բարձված «DAF» բեռնատարն ու «ՎԱԶ 21014»-ը. կա երկու զոհ

Ապրիլ 08,2026 17:39

Ապրիլի 8-ին, ժամը 15:59-ին Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի 7-րդ կմ-ին բախվել են «DAF» մակնիշի բեռնատարը և «VAZ» մակնիշի ավտոմեքենան․ վերջինիս վարորդն ու ուղևորը տեղում մահացել են։

Փրկարարները հոսանքազրկել են «VAZ» մակնիշի ավտոմեքենան։

Նորություններ