Դավիթ Մինասյանը ունի մի շարք առողջական խնդիրներ, այդ թվում՝ ազատազրկման հետ անհամատեղելի | Region

Դավիթ Մինասյանը ունի մի շարք առողջական խնդիրներ, այդ թվում՝ ազատազրկման հետ անհամատեղելի

Ապրիլ 08,2026 21:21

Դավիթ Մինասյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցի համաչափության և պիտանիության հարցի վերաբերյալ մի շարք հասարակական կազմակերպություններ հայտարարությամբ դիմել են դատարանին.

«Դատարանի ուշադրությունն ենք հրավիրում 18 տարեկան պատանու նկատմամբ ընտրված խափանման միջոցի հիմնավորվածությունը, պիտանիությունն ու համաչափությունն ակնհայտորեն կասկածի տակ դնող մի շարք էական հանգամանքների վրա։

Դավիթ Մինասյանը ունի մի շարք առողջական խնդիրներ, այդ թվում՝ ազատազրկման հետ անհամատեղելի, ինչը պարտադիր է դարձնում հիվանդության/հիվանդությունների՝ խափանման միջոց կալանքը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների ցանկում ընդգրկված լինելու գնահատումն ու այդ հիմքով խափանման միջոց կալանքի վերացումը։

Անհրաժեշտ ենք համարում կրկին ուշադրություն հրավիրել Հայաստանում կալանավորված անձանց թվի մեծության և դատապարտյալների թվի հետ հարաբերակցության մտահոգիչ ցուցանիշներին, որոնք պարբերաբար, այդ թվում վերջին տարիներին, գրանցվում են թե ՀՀ ՄԻՊ տարեկան հաղորդումներում, թե միջազգային հետազոտությունների շրջանակում և խոսում ՀՀ-ում կալանքի կիրառման պրակտիկայի չափից շատ օգտագործման “overuse” մասին»,- նշված է հայտարարության մեջ։

Նորություններ