Նինոծմինդա սահմանային անցակետը բաց է․ Բավրայի մաքսակետը երթևեկելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար | Region

Նինոծմինդա սահմանային անցակետը բաց է․ Բավրայի մաքսակետը երթևեկելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Ապրիլ 09,2026 17:45

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Վրաստանի Նինոծմինդա սահմանային անցակետը բաց է։ Այս մասին հայտնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Այսպիսով, Բավրայի մաքսային անցման կետով երթևեկությունը թույլատրված է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Հիշեցնենք, որ այսօր վրացական Նինոծմինդա սահմանային անցակետը փակ էր՝ եղանակային վատ պայմանների պատճառով։

Նորություններ