Հայաստանի քաղհասարակության 20 ներկայացուցիչներ ցամաքային ճանապարհով ժամանել են Ադրբեջան
Հայաստանի քաղհասարակության 20 ներկայացուցիչներ ժամանել են Ադրբեջան։ Այս մասին հայտնում է ադրբեջանական պետական APA լրատվական գործակալությունը:
Ըստ լրատվամիջոցի՝ 2026 թվականի ապրիլի 10-ից 12-ը Ադրբեջանում «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակներում տեղի կունենա հերթական երկկողմ կլոր սեղանը՝ Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։
Այս անգամ հայկական պատվիրակությունը Ադրբեջան է ժամանել ցամաքային սահմանով՝ հատելով սահմանազատված և սահմանագծված հատվածը և անցնելով սահմանային ու անձնագրային հսկողության բոլոր համապատասխան ընթացակարգերը։
Նշենք, որ ադրբեջանական պատվիրակությունը ՀՀ վերջին այցի ժամանակ ևս ժամանել էր ցամաքային ճանապարհով։
Նշվում է, որ հանդիպման օրակարգում ներառված են խաղաղության գործընթացի ընթացիկ վիճակի, իրենց երկրներում «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության մասնակիցների գործունեության և ձեռքբերված արդյունքների, ինչպես նաև տարածաշրջանում տիրող իրավիճակի վերաբերյալ քննարկումներ։
Առանձին նիստեր նվիրված կլինեն հասարակության մակարդակով խաղաղության խթանմանը և խաղաղության գործընթացի հաջորդ փուլերում վստահության ամրապնդմանը։
Հայկական կողմի պատվիրակության կազմում են՝
- Արեգ Քոչինյան – համակարգող, «Հայկական նախագծի» (Armenian Council) նախագահ:
- Բորիս Նավասարդյան – Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ:
- Նաիրա Սուլթանյան – Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի տնօրեն:
- Նարեկ Մինասյան – «Հայկական նախագծի» ասոցացված փորձագետ:
- Սամվել Մելիքսեթյան – «Հայկական նախագծի» փորձագետ:
- Ստեփան Գրիգորյան – Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ:
- Էդգար Վարդանյան – «Հայկական նախագծի» ասոցացված փորձագետ:
- Ռոբերտ Ղևոնդյան – «Հայկական նախագծի» փորձագետ:
- Լուսինե Խառատյան – գրող և մշակութային մարդաբան:
- Նելլի Մինասյան – պատմական գիտությունների դոկտոր, դոցենտ, թյուրքագետ:
- Դավիթ Ստեփանյան – 1in.am-ի քաղաքական մեկնաբան, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ:
- Ռուբեն Բաբայան – Երևանի տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար:
- Էլեոնորա Սարգսյան – խաղաղության և գենդերային հարցերի փորձագետ, երիտասարդության հետ աշխատանքի մասնագետ:
- Նաիրա Մարտիկյան – JAMnews-ի (Հայաստան) խմբագիր, տնօրեն:
- Վազգեն Կարապետյան – «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամի փոխտնօրեն:
- Տաթև Դանիելյան – Հայաստանի Հանրային հեռուստաընկերության քաղաքական ծրագրերի գլխավոր խմբագիր, հաղորդավար:
- Արմեն Պետրոսյան – տարածաշրջանային քաղաքականության փորձագետ, «Օրբելի» կենտրոն:
- Ալեն Ամիրխանյան – Հայաստանի ամերիկյան համալսարանի (AUA) Յակոբեան բնապահպանական կենտրոնի տնօրեն:
- Նելլի Ռաֆայելյան – լրագրող, Մեդիա նախաձեռնությունների կենտրոն:
- Հայաստանի Հանրային հեռուստաընկերության օպերատոր:
Ադրբեջանական պատվիրակության ներկայացուցիչներն են.
- Ֆարհադ Մամեդով – համակարգող, Հարավային Կովկասի հետազոտությունների կենտրոնի տնօրեն:
- Ռուսիֆ Հուսեյնով – «Թոփչուբաշով» կենտրոնի տնօրեն:
- Ռամիլ Իսկենդերլի – ՀԿ-ների ազգային ֆորումի խորհրդի նախագահ:
- Քամալա Մամեդովա – First News Media (1news.az) ինտերնետային պորտալի գլխավոր խմբագիր:
- Ֆուադ Աբդուլաև – Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի առաջատար մասնագետ:
- Դիլյարա Էֆենդիևա – Ադրբեջանի կանանց իրավունքների պաշտպանության ընկերությանը կից «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» կենտրոնի ղեկավար:
- Քյոնուլ Բադալովա – Տնտեսական բարեփոխումների և հաղորդակցությունների վերլուծության կենտրոնի գիտաշխատող:
- Զաուր Շիրիև – Քարնեգիի «Ռուսաստան և Եվրասիա» կենտրոնի փորձագետ:
- Ռաուֆ Ագամիրզաև – տրանսպորտի հարցերով փորձագետ, Թվային զարգացման և տրանսպորտի նախարարությանը կից Հանրային խորհրդի անդամ:
- Գյուլբենիզ Գանբարովա – «Գյուղական տարածքների կանանց ասոցիացիա» հասարակական միավորման նախագահ:
- Նազրին Ալիևա – «Մարդու իրավունքների պաշտպանության կենտրոն» հասարակական միավորման ներկայացուցիչ:
- Սանան Ռզաև – CBC հեռուստաալիքի խմբագիր և առաջատար քաղաքական մեկնաբան:
- Էմին Ալիև – TREND միջազգային լրատվական գործակալության գլխավոր խմբագիր:
- Մուրադ Մուրադով – «Թոփչուբաշով» կենտրոնի փոխտնօրեն:
- Այթեն Գահրաման – Բաքվի մուլտիկուլտուրալիզմի միջազգային կենտրոնի խորհրդական:
- Իլյաս Հուսեյնով – քաղաքական վերլուծաբան:
- Գյուլշան Ախունդովա – «Կին, զարգացում, ապագա» հասարակական միավորման նախագահ:
- Օրխան Բաբաև – Հարավային Կովկասի հետազոտությունների կենտրոնի աշխատակից:
- Օրխան Ամաշով – AnewZ-ի գլխավոր խմբագրի տեղակալ և հաղորդավար:
- Եգյանա Հաջիևա – Մամուլի խորհրդի վարչության անդամ:

