Շիրակի մարզում ողբերգական ավտովթարից մահացած երեխաները նույն ընտանիքից էին. նոր մանրամասներ
Այսօր Շիրակ-Արմավիր մայրուղում՝ Աղին բնակավայրի մոտ տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով տուժած քաղաքացիներից մեկին քիչ առաջ սանավիացիայով տեղափոխել են Երևան։ Այս մասին RegionsTV-ի հետ զրույցում ասաց Գյումրու բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը՝ հավելելով՝ հավանաբար զոհված երեխաների մայրն է։
Նա հայտնեց, որ մահացած 2 երեխաները նույն ընտանիքից էին։
Այս պահին Գյումրու բժշկական կենտրոնում երեխաներ չկան, նրանց տեղափոխել են Երևան։ Մեկ տղամարդ այս պահին Գյումրի բժշկական կենտրոնում է բուժօգնություն ստանում, առողջական վիճակը ծանր է։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Շիրակի մարզի Աղին բնակավայրի մոտակայքում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժել է 11 քաղաքացի, նրանցից 6-ը մահացել է, այդ թվում՝ երկու երեխա։
Տուժած անչափահասներից 3-ին տեղափոխել են երևանյան բուժհաստատություն:
Մյուս տուժածների առողջական վիճակը գնահատվում է ծանր և ծայրահեղ ծանր: Գտնվում են վերակենդանացման բաժանմունքում:
