38 տարի ժամանակավոր կացարանում ապրած ընտանիքը կրկին անօթևան մնաց. Գյումրիում տնակներ են այրվել | Region

38 տարի ժամանակավոր կացարանում ապրած ընտանիքը կրկին անօթևան մնաց. Գյումրիում տնակներ են այրվել

Ապրիլ 13,2026 17:21

Այսօր առավոտյան ժամը 12։10-ի սահմաններում հրդեհ է բռնկվել Գյումրու Պռոշյան փողոցի 235/051 հասցեի տնակներում։ Կից 2 կացարաններն ամբողջությամբ այրվել են։ Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։

Տուժածները Մարիետա և Վարդան Բադոյաններն են։ Ամուսինները 38 տարի առաջ երկրաշարժի հետևանքով  կորցրել էին իրենց բնակարանը, և մինչ օրս բնակվում էին ժամանակավոր կացարանում, թեև ունեն անօթևանության կարգավիճակ։

Կրակի բռնկման պատճառը հայտնի չէ, տուժածների խոսքով՝ տնից դուրս գալու ժամանակ ամեն ինչ անջատել են։

Այրվել է ամբողջ գույքը, փաստաթղթերն ու բուժման նպատակով հավաքած գումարը։ Բադոյանները կանգնել են լուրջ խնդրի առաջ։ Չունեն օթևանելու տեղ, նաև բնակարան վարձակալելու հնարավորություն։

Նորություններ