Դավիթ Մինասյանին «Նաիրի» բուժկենտրոնից տարան բանտ. փաստաբան
Ապրիլ 13,2026 22:12
Սուրբ Աննա եկեղեցում Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ միջադեպի գործով կալանավորված դպրոցական Դավիթ Մինասյանին, ում հարվածել էր Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակիցը, հիվանդանոցից կալանավայր են տեղափոխել։ Այդ մասին փաստաբան Լուսինե Մարտիրոսյանն է հայտնել։
Դավիթ Մինասյանը, հիշեցնենք, առողջական լուրջ խնդիրներ ունի։
«Հենց նոր Դավիթ Մինասյանին «Նաիրի» բուժկենտրոնից տարան բանտ»,- րոպեներ առաջ հայտնել է փաստաբանը։
