Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում | Region

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Ապրիլ 15,2026 08:30

Եղանակի պարզեցմամբ պայմանավորված՝ ապրիլի 15-ի լուսադեմին Արարատի մարզի առանձին հատվածներում, Արմավիրում եւ մայրաքաղաք Երեւանում օդում հնարավոր է 0-ին մոտ ջերմաստիճան, հողի մակերեւույթին՝ -1…-4 աստիճան ցուրտ, իսկ Արագածոտնի եւ Կոտայքի նախալեռնային գոտիներում օդում հնարավոր է -1…-4 աստիճան ցուրտ:

Հանրապետության տարածքում`

Ապրիլի 15-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ. լեռնային և առանձին նախալեռնային գոտիներում կդիտվեն ձյան և ձնախառն անձրևի, հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։ Ապրիլի 18-ի ցերեկը, 19-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ։

Ապրիլի 15-ի ցերեկը, 16-17-ին, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին` հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 15-ի գիշերը կնվազի եւս 2-4 աստիճանով, 16- 18-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 8-12 աստիճանով։

Հհ 14.04

Երևան քաղաքում`

Ապրիլի  15-ի գիշերը սպասվում են տեղումներ․ քաղաքի բարձրադիր հատվածներում՝ ձնախառն անձրևի, ցածրադիր հատվածներում՝ անձրևի տեսքով։ Ապրիլի 18-ի երեկոյան, 19-ին սպասվում է անձրև և ամպրոպ։ Ապրիլի 15-ի ցերեկը, 16-17-ը, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Երևան 14.04

Երևան քաղաքի ապրիլի 15-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան՝    28.8°C (2008թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան՝         -0.7°C (2022թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան՝      12.5°C

Նորություններ