Մեկուսացած և անտեսված․ Գյումրիում երկրաշարժից հետո կառուցված թաղամասերում ինչո՞ւ կյանքը չի փոխվում
Ապրիլ 14,2026 17:30
Գյումրիում 1988թ․-ի երկրաշարժից հետո կառուցված Շիրակ և Շերամ թաղամասերը մինչ օրս քաղաքից մեկուսացած են մնում։ Տասնամյակներ անց այստեղ դեռևս բացակայում են տարրական հարմարություններն ու ենթակառուցվածքները, բնակիչները ստիպված են 3 կմ ճանապարհ անցնել՝ մոտակա խանութ կամ դեղատուն հասնելու համար։
Շիրակ թաղամասը գազաֆիկացված չէ։ Բնակիչները Regions TV-ի հետ զրույցում նշեցին՝ եթե բնական գազ ունենային, ոչ ոք չէր լքի բնակարանը և չէր տեղափոխվի այլ վայր։ Բնական գազի առկայությունը, բնակիչների խոսքով, կարող է էականորեն փոխել իրենց կյանքի որակը: Գազաֆիկացման հարցը լուծելու համար նրանք բազմիցս դիմել են համապատասխան կառույցներ, սակայն ապարդյուն:
Մանրամասները՝ տեսանյութում։
