Դատախազը միջնորդել է Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգել ևս 3 ամսով
Ապրիլ 15,2026 13:19
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի գործով առաջին դատական նիստը։
Դատական նիստը չի տեսանկարահանվում, այս մասին միջնորդություն էին ներկայացրել Կարապետյանի փաստաբանները։
Այսօրվա դատական նիստում մեղադրող դատախազ Արգամ Դալլաքյանը միջնորդեց, որ Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը ևս երեք ամսով երկարաձգվի, մինչդեռ փաստաբանական խումբը միջնորդել է, որ փոխվի Կարապետյանի նկատամամբ ընտրված խափանման միջոց տնային կալանքը, որպեսզի վերջինս կարողանա մասնակցել ընտրացուցակի կազմմանը:
