Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում | Region

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Ապրիլ 16,2026 08:30

Ապրիլի 16-ի լուսադեմին Արարատի մարզի առանձին հատվածներում, Արմավիրում և մայրաքաղաք Երևանում օդի ջերմաստիճանը կնվազի մինչև -1°C, հողի մակերևույթին՝ մինչև -2…-3°C։ Արագածոտնի և Կոտայքի նախալեռնային գոտիներում օդում սպասվում է 0…-2°C ցուրտ։

 Հանրապետության տարածքում`

Ապրիլի 16-17-ը, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 18-ի ցերեկն առանձին շրջաններում, 19-20-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ։

Քամին` հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 16-17-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։

Հհ 15.04

 Երևան քաղաքում`

Ապրիլի  16-17-ը, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 18-ի երեկոյան հնարավոր է, 19-20-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ մինչև 15-18 մ/վ արագությամբ։

Երևան 15.04

Երևան քաղաքի ապրիլի 16-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան՝    28°C (2008թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան՝        -1.6°C (1980թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան՝    12.7°C

Նորություններ