Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում | Region

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Ապրիլ 17,2026 08:30

Հանրապետության տարածքում`

Ապրիլի  17-ին, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 18-ի ցերեկն առանձին շրջաններում, 19-21-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ։ Ապրիլի 20-21-ը տեղումները լեռնային շրջաններում գիշերը կլինեն թաց ձյան տեսքով։

Քամին` հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 17-ին ցերեկային ժամերին կբարձրանա ևս 2-4 աստիճանով, ապրիլի 17-19-ի գիշերային ժամերին աստիճանաբար կբարձրանա 4-8 աստիճանով։

Հհ 16.04

 Երևան քաղաքում`

Ապրիլի 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 18-ի երեկոյան հնարավոր է, 19-21-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ մինչև 15-18 մ/վ արագությամբ։

Երևան 16.04

Երևան քաղաքի ապրիլի 17-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան`       28.3°C (1957թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան`          – 2.5°C (1980թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան`       12.9°C

Նորություններ