Պայքարը Եվրոպայի անհատական առաջնությունում շարունակվում է. հայ շախմատիստների արդյունքները
Լեհաստանի Կատովիցե քաղաքում ընթացող 2026 թվականի շախմատի Եվրոպայի անհատական առաջնության ավարտին մնացել է երեք խաղափուլ:
8-րդ խաղափուլից հետո մրցաշարի միանձնյա առաջատարն է իսպանացի գրոսմայստեր Դավիդ Անտոն Գիխարոն՝ 7 միավորով:
Ինչպես հաղորդում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, հայ գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը ունեն 6 միավոր և կիսում են 11-րդ հորիզոնականը:
Հայ շախմատիստներից 5.5 միավորով առաջատարների շարքում են նաև գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը, Էմին Օհանյանը և Արթուր Դավթյանը:
Գրոսմայստերներ Մամիկոն Ղարիբյանը, Մանուէլ Պետրոսյանը, միջազգային վարպետներ Արսեն Դավթյանը և Վահե Սուքիասյանը, ինչպես նաև ՖԻԴԵ-ի վարպետ Տիգրան Համբարձումյանը ունեն 5 միավոր։
Գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը ունի 4.5 միավոր: Նույնքան միավոր ունեն նաև միջազգային վարպետ Ռոբերտ Փիլիպոսյանը և ՖԻԴԵ-ի վարպետ Հայկ Երիցյանը:
