Ե՞րբ է ակտիվանում կեղծ տեղեկատվության հոսքը և հիմնականում ո՞ր երկրներից են հայկական հարթակներ ներմուծվող ֆեյքերը․ հարցումներ | Region

Ե՞րբ է ակտիվանում կեղծ տեղեկատվության հոսքը և հիմնականում ո՞ր երկրներից են հայկական հարթակներ ներմուծվող ֆեյքերը․ հարցումներ

Ապրիլ 17,2026 18:00

Սահմանային և հեռավոր համայնքների բնակիչներն առավել խոցելի են և ավելի հաճախ են ենթարկվում կեղծ ու մոլորեցնող տեղեկատվության ազդեցությանը։ Պատճառներից մեկն այն է, որ շատերը չեն տիրապետում տեղեկատվության արժանահավատությունը ստուգելու գործիքներին։

Հատկապես նախընտրական ժամանակահատվածներում ապատեղեկատվությունը հաճախ օգտագործվում է որպես ազդեցության գործիք՝ ձևավորելու հանրային տրամադրություններ։

Regions TV-ն թեմայի շուրջ հարցումներ է իրականացնում Շիրակի մարզի բոլոր համայնքներում՝ Գյումրիում, Անիում, Աշոցքում, Ախուրյանում, Ամասիայում և Արթիկում։ Հարցումների ամփոփումից հետո կներկայացվեն տեսանյութեր՝ փորձագիտական վերլուծություններով։

Բնակիչներն ի՞նչ կեղծ լուրերի են հանդիպել, ի՞նչ նպատակ են հետապնդում դրանց հեղինակները և ի՞նչ ազդեցություն կարող է գործել կեղծ տեղեկատվությունը։ Հատկապես ո՞ր ժամանակահատվածում է ակտիվանում կեղծ տեղեկատվության հոսքը և հիմնականում ո՞ր երկրներից են հայկական հարթակներ ներմուծվող ֆեյքերը։

Այս և այլ հարցերին պատասխանել են Անի համայնքի Սառնաղբյուր, Լանջիկ և Քարաբերդ գյուղերի բնակիչները։

Նորություններ