«Ավինյանի ընկերների կանայք դպրոցների տնօրեններ են»․ Փաշինյանը հակադարձում է՝ Վ․ Ղուկասյանի աղջիկը Գյումրիում դպրոցի տնօրեն է, Տ․ Մարգարյանի քույրը դպրոցի տնօրեն է | Region

«Ավինյանի ընկերների կանայք դպրոցների տնօրեններ են»․ Փաշինյանը հակադարձում է՝ Վ․ Ղուկասյանի աղջիկը Գյումրիում դպրոցի տնօրեն է, Տ․ Մարգարյանի քույրը դպրոցի տնօրեն է

Ապրիլ 18,2026 13:04

Երևանի Չեխովի անվան դպրոցի տնօրենը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի ընկերոջ կինն է, Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի տնօրենը Ավինյանի ընկորջ կինն է, Պուշիկի դպրոցի տնօրենը քաղաքապետարանի կրթության վարչության պետ Մարգարիտա  Խաչատրյւանի ընկերուհին է, Նանսենի անվան դպրոցի տնօրենը կրկին Մարգարիտա Խաչատրյանի եղբոր ընկերոջ կինն է, Գայի անվան դպրոցի տնօրենը Խաչատրյանի ընկերուհին է։ Այսօր վարչապետի ճեպազրույցի ժամանակ լրագրողը ներկայացրեց այս տվյալներն ու հարց ուղղեց՝ դուք ասում էիք, որ ձեր օրոք խնամի-ծանոթ-բարեկամ համակարգը չի լինելու, տեղյա՞կ եք, որ ձեր պաշտոնյաներն իրենց ծանոթներին տնօրեններ են կարգում, կոռուպցիոն ռիսկ չե՞ք տեսնում։

«Եթե ես տեսնեմ, որ կա այդ համակարգը, ես կարձագանքեմ»,-ի պատասխան ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց․« Ես կավելացնեի՝ քրեական հետապնդման մեջ  գտնվող Վարդան Ղուկասյանի աղջիկը Գյումրիում դպրոցի տնօրեն է, Տարոն Մարգարյանի քույրը դպրոցի տնօրեն է։ Ինձ մոտ էլ է հարց ծագում՝ ինչո՞ւ։ Ես այդ բոլոր նշանակումներում դեր չեմ ունեցել։ Ես չունեմ գեթ մի ծանթ, որը հանրապետությունում մանկապարտեզի կամ դպրոցի տնօրեն է նշանակվել կամ ընդհանրապես որևէ բանի տնօրեն է նշանակվել։  Ես ութ տարի վարչապետ եմ, պատասպանատու ասում եմ՝ իմ որևէ ծանթ կամ բարեկամ այդ փաստի բերումով չի նշանակվել ո՛չ դպրոցի, ո՛չ մանկապարտեզի տնօրեն»։

Փաշինյանը պատմեց մի դրվագ կառավարության նախկին բարձրաստիճան պաշտոնյայի մասին, ասաց, որ նա հիմա ընդդիմության շարքերում է․«Հրավիրել եմ հերթական աշխատանքային հանդիպման, տվյալներ կան, ասում եմ՝ էս մարդն ո՞վ է, որ նշանակել ես, ասում  է՝ դե ընկեր է։ ասում եմ՝ էս ո՞վ է, և այլն։ Ասում եմ՝ կարո՞ղ է մտածում եք, որ ես ընկեր չունեմ Հայաստանում, որ տենց ընկերներիդ բերում, շարում ես։ Լավ, մտքովդ չի՞ անցնում, որ վարչաետն ինձ նշանակել է այս պաշտոնին, հիմա էս մեկն իմ ընկերն է, էն մեկը ընկերոջս ընկերեն է, մտքովդ չի՞ անցնում՝  վարչապետն ընկեր չո՞ւնի։ Մտածում եք դուք բոլորդ տենց ուժեղ շրջապատով տղերք եք, ես էլ տենց մենակ ու տխուր։ Հիմա էդ պաշտոնյային ուղարկել եմ ընդդիմադիր քաղաքական գործունեության, ընկերներին թող հավաքի ընդդիմադիր քաղաքական գործունեությամբ զբաղվի»։

Նորություններ