Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում | Region

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Ապրիլ 20,2026 08:30

Հանրապետության տարածքում`

Ապրիլի  20-21-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 22-ի գիշերը, 23-ի ցերեկը, 24-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ։ Ապրիլի 20-21-ը, 22-ի գիշերն առանձին շրջաններում տեղումները կլինեն ինտենսիվ։ Ապրիլի 20-22-ը, 24-ին տեղումները լեռնային շրջաններում գիշերը և առավոտյան ժամերին կլինեն թաց ձյան տեսքով։ Ապրիլի 22-ի ցերեկը, 23-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 20-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով, ապրիլի 22-24-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։

Երևան քաղաքում՝

Ապրիլի 20-21-ը ժամանակ առ ժամանակ, 22-ի գիշերը, 23-ի կեսօրից հետո, 24-ին սպասվում է անձրև և ամպրոպ, ապրիլի 20-ին՝ ինտենսիվ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։

Ապրիլի 22-ի ցերեկը, 23-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

 

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ

 

Նորություններ