Հայտնի են «Հանուն Հանրապետության» կուսակցության առաջին երեք թեկնածուները
Տեղի է ունեցել «Հանուն Հանրապետության» կուսակցության արտահերթ համագումարը, որի ընթացքում հաստատվել են առաջիկա Ազգային ժողովի հերթական ընտրություններում կուսակցության պատգամավորության թեկնածուների առաջին երեսուն անունները։ Այդ մասին տեղեկանում ենք «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանի Ֆեյսբուքի էջից։
«Ցուցակը գլխավորում են կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը, կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանը և անկուսակցական փաստաբան Լուսինե Զեյնալյանը։
Ցուցակում ընդգրկված են նաև Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը, ազատամարտիկներ Վարդան Մալխասյանը և Վլադիմիր Առաքելյանը, առողջապահության նախկին փոխնախարար Թաթուլ Հակոբյանը, «Հանուն հանրապետության» կուսակցության վարչության անդամ Առնոլդ Բլեյանը, ինչպես նաև հանրային և քաղաքական կյանքի մի շարք այլ հայտնի դեմքեր։
Հայ, Հայաստան, հաղթանակ»,- նշված է գրառման մեջ։
