Ծանրամարտի ԵԱ. Գառնիկ Չոլաքյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն | Region

Ծանրամարտի ԵԱ. Գառնիկ Չոլաքյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն

Ապրիլ 20,2026 14:11

Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցումային երկրորդ օրը Հայաստանը նվաճեց առաջին մեդալը։

Տղամարդկանց 60 կգ քաշային կարգում Հայաստանի հավաքականի անդամ Գառնիկ Չոլաքյանը պոկում վարժությունում գլխավերևում պահեց 120 կգ և 124 կգ. այս վարժությունում նա երկրորդն էր: Հրում վարժությունում Չոլաքյանը հաջորդաբար բարձրացրեց 145 կգ և 150 կգ. այս ձևում նա երրորդն էր: Երկամարտի 274 կգ արդյունքով Գառնիկ Չոլաքյանը դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր:

Հիշեցնենք, որ այսօր ավելի ուշ՝ 18։00-ին, պայքարի մեջ կմտնի կանանց 58 կգ քաշային կարգի ներկայացուցիչ Ալեքսանդրա Գրիգորյանը։

armsport.am

Նորություններ