Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում | Region

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Ապրիլ 21,2026 08:30

Հանրապետության տարածքում`

Ապրիլի  21-ին շրջանների զգալի մասում, 22-ի գիշերը, 23-ի ցերեկը, 24-25-ն առանձին շրջաններում սպասվում է անձրև, առանձին հատվածներում՝ ամպրոպ։ Ապրիլի 21-ին առանձին շրջաններում տեղումները կլինեն ինտենսիվ։ Ապրիլի 21-22-ը տեղումները լեռնային շրջաններում գիշերը և առավոտյան ժամերին կլինեն թաց ձյան տեսքով։ Ապրիլի 22-ի ցերեկը, 23-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 22-24-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։

Հհ 20.04

Երևան քաղաքում`

Ապրիլի 21-ին, 22-ի գիշերը, 23-25-ի կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, ապրիլի 21-ի գիշերը՝ ինտենսիվ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ մինչև 15-18 մ/վ արագությամբ։

Ապրիլի 22-ի ցերեկը, 23-25-ի գիշերային ժամերին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Երևան 20.04

Երևան քաղաքի ապրիլի 21-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան՝    28.1°C (1959թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան՝       -7.4°C (1987թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան՝    12.7°C

Նորություններ