Ըմբշամարտի ԵԱ․ Այսօր գորգ դուրս կգան Հայաստանի 5 ներկայացուցիչներ
Ապրիլ 21,2026 15:16
Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։ Այսօր պայքարի մեջ կմտնեն և իրենց ելույթները կսկսեն Հայաստանի հավաքականի 5 ներկայացուցիչներ։
Մեդալների համար պայքարը կսկսեն հետևյալ ըմբիշները․
- 60 կգ – Սուրեն Աղաջանյան
- 67 կգ – Սլավիկ Գալստյան
- 72 կգ – Գասպար Տերտերյան
- 82 կգ – Սամվել Գրիգորյան
- 97 կգ – Հայկ Խլոյան
