Ծանրամարտի ԵԱ. Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ
Ապրիլ 22,2026 10:25
Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցումային չորրորդ օրը Հայաստանն ունի մեկ մասնակից։
Այսօր՝ ապրիլի 22-ին, տղամարդկանց 79 կգ քաշայինների պայքարում մրցահարթակ դուրս կգա Մարտին Պողոսյանը։ Այս քաշային կարգի մրցելույթները կմեկնարկեն ժամը 19:00-ին։
