Ըմբշամարտիկ Սուրեն Աղաջանյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն
Ապրիլ 22,2026 21:33
Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի ներկայացուցիչ, 60 կգ քաշային Սուրեն Աղաջանյանը նվաճել է արծաթե մեդալ։
Հայ մարզիկի մրցակիցը աշխարհի բրոնզե մեդալակիր և Եվրոպայի գործող փոխչեմպիոն, Սերբիան ներկայացնող Գեորգի Տիբիլովն էր։
Սա Հայաստանի ընտրանու երրորդ մեդալն էր ընթացիկ առաջնությունում։ Ավելի վաղ 77 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճել էր Մալխաս Ամոյանը, իսկ Կարեն Ասլանյանը (63 կգ) դարձել էր բրոնզե մեդալակիր:
