Ծանրամարտի ԵԱ․ Մարտին Պողոսյանը՝ բրոնզե մեդալակիր | Region

Ծանրամարտի ԵԱ․ Մարտին Պողոսյանը՝ բրոնզե մեդալակիր

Ապրիլ 22,2026 23:49

Վրաստանի Բաթումի քաղաքում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները շարունակում են պայքարը մեդալների համար։

Տղամարդկանց 79 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Մարտին Պողոսյանը հաջող ելույթ ունեցավ՝ դառնալով մրցաշարի բրոնզե մեդալակիր:

Մրցման առաջին հատվածում՝ պոկում վարժությունում, հայ ծանրորդը հաջող մոտեցումներով գլխավերևում պահեց նախ 148 կգ, ապա նաև 152 կգ կշռող ծանրաձողը։

Հրում վարժությունում Պողոսյանի ելույթն ավելի տպավորիչ ստացվեց։ Նա կարողացավ բարձրացնել 186 կգ ծանրաձողը, ինչը թույլ տվեց այս առանձին վարժությունում գրավել երկրորդ տեղն ու արժանանալ փոքր արծաթե մեդալի։

Այսպիսով, ամփոփելով երկու վարժությունների արդյունքները, Մարտին Պողոսյանը երկամարտում գրանցեց 338 կգ ընդհանուր ցուցանիշ։ Այս արդյունքով նա զբաղեցրեց երրորդ հորիզոնականը՝ կանգնելով Եվրոպայի առաջնության պատվո հարթակի երրորդ աստիճանին։

armsport.am

 

 

Նորություններ