Փաշինյան․ Չեմ կարծում, թե Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին եկեղեցու ոչնչրացումը կդարձնենք միջազգային քննարկումների առարկա պետական մակարդակով
Ապրիլ 23,2026 13:41
Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին մայր տաճարի ոչնչացման թեմային։
Լրագրողի հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանի այդ գործողությունը, արդյոք դա խաղաղության տրամաբանության շրջանակներում է դիտարկվում, երբ ադրբեջանցիները ոչնչացնում են հայկական պատմամշակութային կոթողներն ու հուշարձանները։ «Այս թեմաների նկատմամբ առավելևս հիմա պետք է լինել շրջահայաց, որովհետև նման թեմաները երկսայրի սուր են:
Ինչպես Նոր Կտակարանն է ասում ՝ դատվելու եք այն նույն դատով, ինչ դատով, որ դատելու եք և չափվելու եք այն նույն չափով, ինչ չափով, որ չափելու եք: Մենք կնայենք, կվերլուծենք: Չեմ կարծում, թե մեր նախորդ փորձը հաշվի առնելով՝ դա կդարձնենք միջազգային քննարկումների առարկա պետական մակարդակով: Եվ սա մի իրավիճակ է, որ մենք պետք է ամբողջությամբ հասկանանք»,-ասաց Փաշինյանը։
Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր հովանու Մայր տաճարը, ինչպես բացահայտել են փաստեր ստուգողները արբանյակային պատկերներով, ոչնչացվել է։ Արցախի մշակույթի նախկին նախարար Սերգեյ Շահվերդյանն է առաջին ահազանգը հնչեցչրել:
