«Չեմ պատկերացնում ընտանիք, ովքեր իրենց համարում են հայաստանցի ու ՀՀ-ն իրենց ինքնության մասն է, որտեղ որևէ կարևոր իրադարձությունում շրջանցում է խորովածը»․Փաշինյանը խորոված փարթիի մասին | Region

«Չեմ պատկերացնում ընտանիք, ովքեր իրենց համարում են հայաստանցի ու ՀՀ-ն իրենց ինքնության մասն է, որտեղ որևէ կարևոր իրադարձությունում շրջանցում է խորովածը»․Փաշինյանը խորոված փարթիի մասին

Ապրիլ 23,2026 14:21

«Զարմացած եմ, այդպիսի բա՞ն է եղել, որ հեղափոխությունից հետո Հայաստանում պետք է խորոված էլ չանե՞ն, այդ թվում՝ փողոցում»,-այսպես արձագանքեց Նիկոլ Փաշինյանը լրագրողի՝ Քաղաքացու օրվա տոնի առթիվ Երևանի Ամիրյան փողոցում խորոված փարթի կազմակերպելու մաիսն հարցին։ Լրագրողեը մասնավորապես հետաքրքրվեց՝ որոշել եք Քաղացու օրը կրկին Ամիրյան փողոցում խորոված փարթի կազմակերպել, ութ տարի հետ դուք դեռևս հեղափոխակա՞ն Փաշինյանն եք։

Ի պատասխան հարցի, Փաշինյանն ասաց՝ այսօր  ՀՀ հարյուրավոր փողոցներում մարդիկ խորոված են անում․«Հայաստանյան ընտանիքներում, համենայնդեպս, ովքեր իրենց համարում են հայաստանցի ու ՀՀ-ն իրենց ինքնության մասն է, չեմ պատկերացնում մի ընատնիք, մի շրջապատ, միջավայր, որտեղ որևէ կարևոր իրադարձություն շրջանցում է խորովածը։ Քաղաքացու օրը, ամենայն հարգանքով, մենք պատմություն ունենք, ավանդույթներ ունենք, ազգային խոհանոց ունենք, որով հպարտանում ենք, ի՞նչն է խնդիրը։ Դուք ձեր տներում խորոված չե՞ք անում»։

Հակադարձմանը՝ մայրաքաղաքի կենտրոնում չեն անում, Փաշինյանն այսպես արձագանքեց․«ՀՀ-ն մեր տունն է և քաղաքի կենտրոնում էլ են խորոված անում։ Դա մեր կենցաղի անբաժանելի մասն է, փողոցն էլ մեր երկրի անբաժանելի մասն է, և կարող են լինել․․․ հանրապետությունում կան խորովածի փառատոններ, ի՞նչն է դիսկոմֆորտը։ Ասենք, եթե կրիվետկա փարթի անեինք, կհասկանայի, կասեին՝ բա մեր երկրի ինքնությունը, ավանդույթները»։

Փաշինյանը հավելեց՝ այո, ես հեղափոխական եմ, կաբինետն իմ ընկալումները չի փոխել․«Ես կարծում եմ՝ ՀՀ-ն իմ կառավարման ժամանակ հեղափոխական փոփոխություններ է ապրել և ի հեճուկս բոլոր գնահատականների, դրանք ռազմավարական առումով եղել են դրական, և ես չեմ երկմտի պաշտպանել այն փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել ու ունենում ՀՀ-ում»։

 

Նորություններ