Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Ապրիլ 26,2026 09:30
Հանրապետության տարածքում`
Ապրիլի 26-ի ցերեկը, 27-30-ը առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:
Քամին`հարավարևմտյան`2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 16-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևան քաղաքում՝
Ապրիլի 26-ի գիշերը, 30-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 26-ի ուշ երեկոյան, 27-ի գիշերը և կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ։
Ապրիլի 28-29-ը առավելապես երեկոյան ժամերին, 30-ի գիշերը հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 16-19մ/վ արագությամբ։

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ
