Ծանրամարտիկ Գարիկ Կարապետյանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն
Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականից մրցահարթակ դուրս եկան 110 կգ քաշայիններ Գարիկ Կարապետյանն ու Սիմոն Մարտիրոսյանը։
Գարիկ Կարապետյանը պոկում վարժությունն ավարտեց 189 կգ արդյունքով՝ սահմանելով Եվրոպայի առաջնության նոր ռեկորդ և նվաճելով փոքր բրոնզե մեդալ: Հրում վարժությունում հայ ծանրորդը հաջողությամբ գլխավերևում պահեց 226 կգանոց ծանրաձողը՝ արժանանալով փոքր ոսկե մեդալի: Երկամարտում հավաքելով 415 կգ՝ նա մայրցամաքային ստուգատեսում գրավեց առաջին հորիզոնականը՝ իր կարիերայում երրորդ անգամ հռչակվելով Եվրոպայի չեմպիոն:
Իր հերթին Սիմոն Մարտիրոսյանը պոկում վարժությունում գրանցեց 183 կգ, իսկ հրում վարժությունում բարձրացրեց 215 կգ: Երկամարտի 398 կգ ընդհանուր արդյունքով հայ ծանրորդն առաջնությունն ավարտեց 6-րդ հորիզոնականում։
