Վերին Լարսը բացվել է բոլոր տեսակի մեքենաների համար | Region

Վերին Լարսը բացվել է բոլոր տեսակի մեքենաների համար

Ապրիլ 25,2026 22:07

Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է բոլոր տրանսպորտային միջոցների համար, հայտարարել է Վրաստանի ճանապարհային դեպարտամենտը։

«Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում վերականգնվել է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների երթևեկությունը», -հայտնել են Վրաստանից։

Անցակետ տանող ճանապարհը երեկվանից փակ էր՝ եղանակային պայմանների պատճառով։ Ավելի վաղ այն բացվել էր մարդատար մեքենաների համար, այժմ նաև՝ բեռնատարների։

Նորություններ